Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հոգեբանները պարզել են, թե ինչպես խուսափել դեպրեսիայից

01:10, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
Հոգեբանները պարզել են, թե ինչպես խուսափել դեպրեսիայից

Բրիտանացի հոգեբանները գտել են դեպրեսիայից խուսափելու բանալին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մի շարք տառապող մարդկանց հոգեբանական խանգարումները կտրուկ աճել են:

Գիտնականները համաձայնել են, որ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում ձերբազատվել անցյալի դառը հիշողություններից և անցյալը թողնել անցյալում, հաճախ են ընկնում դեպրեսիայի գիրկը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս դուրս գալ հիշողության ճիրաններից, անցյալը հանգիստ թողնել և ապրել իրական կյանքով, ուրախանալ և ապրել կյանքի յուրաքանչյուր րոպեն: Անկասկած դա շատ բարդ աշխատանք է, որտեղ վճռորոշ դեր է խաղում ինքնակարգապահությունը:

Որպեսզի ցանկալի արդյունքի հասնել, պետք է ամեն օր քո առջև դնես թեկուզև փոքրիկ նպատակ: Հստակ գաղափարը` հասնելու ցանկալիին, ուղիղ ճանապարհ է դեպի ինքնակատարելագործման: Երբ մարդն ինչ-որ բանի վրա կենտրոնացած է, դեպրեսիային տանող բոլոր մտքերը մոռացվում են: Մտքերը երբեք չեն գեներացվում, քանի որ մարդն զբաղվում է ակտիվ գործունեությամբ:

Հոգեբանները խորհուրդ են տալիս` չբարձրացնել սանդղակը ձեր պահանջների նկատմամբ, քանի որ հենց դա է երբեմն հանգեցնում սթրեսի: Ամեն ինչ պետք է արվի համակարգված:

9006 | 0
Facebook