Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ձեզնից է կախված Հայաստանի տեսանելի ապագան». Անդրիաս Ղուկասյանի բաց նամակն` ընդդիմադիր ուժերին

11:55, չորեքշաբթի, 01 մարտի, 2017 թ.
«Ձեզնից է կախված Հայաստանի տեսանելի ապագան». Անդրիաս Ղուկասյանի բաց նամակն` ընդդիմադիր ուժերին

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել խորհդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին.
    
     Հարգելի քաղաքական առաջնորդնե՛ր,
    
Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն կարող ձևավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։
     Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքներրի ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով:
     Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ-ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ և արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երևում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի և ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարսգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման և 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ: Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետև ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու և երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցելի լուծումը։

3902 | 3
Facebook