Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են սամբոյի Հայաստանի պատանի և երիտասարդ չեմպիոնները

20:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Հայտնի են սամբոյի Հայաստանի պատանի և երիտասարդ չեմպիոնները

Փետրվարի 24-ից 26-ը Ստեփանակերտ քաղաքում կայացան Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների 2017 թվականի առաջնությունները։Ստուգատեսին մասնակցել է շուրջ 200 մարզիկ՝ Լոռիի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերից, Երևանից և Արցախից։ Հայտնի են բոլոր քաշային կարգերի չեմպիոնները։

2017 թվականի Հայաստանի պատանի չեմպիոնները՝

48 կգ՝ Սուրեն Մելքոնյան, Եղվարդ
     52 կգ՝ Գասպար Հայրապետյան, Երևան՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ /ՕՀՊՄՔ/
     56 կգ՝ Արմեն Նիկողոսյան, Գյումրի
     60 կգ՝ Նարեկ Դալաքյան , Վանաձոր
     65 կգ՝ Սերգեյ Պողոսյան, Գյումրի
     70 կգ՝ Դավիթ Աբրահամյան, Սպիտակ
     75 կգ՝ Բորիս Շատվերյան, Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց /ՍՁՕՄՊՄԴ/
     81 կգ՝ Կարեն Հովհաննիսյան, Երևան, ՕՀՊՄՔ
     + 81 կգ՝ Արեգ Ղազարյան, Երևան, ՍՁՕՄՊՄԴ


     2017 թվականի Հայաստանի երիտասարդ չեմպիոնները՝

48 կգ՝ Ֆելիքս Դանիելյան, Գյումրի
     52 կգ՝ Արթուր Մանուկյան, ԲԿՄԱ
     57 կգ՝ Էրիկ Հարությունյան, Երևան, ՕՀՊՄՔ
     62 կգ՝ Գևորգ Գևորգյան, Գյումրի
     68 կգ՝ Դանիել Գաբրիելյան, ԲԿՄԱ
     74 կգ՝ Սամվել Խաչատրյան, Երևան՝ «Հայաստան» մարզական միություն /ՀՄՄ/
     82 կգ՝ Վահագն Չալյան, Արցախ
     90 կգ՝ Գրիգոր Սահակյան, ԲԿՄԱ
     100 կգ՝ Գոռ Գյունաշյան Արցախ /ԲԿՄԱ/
     +100 կգ՝ Համլետ Բարխուդարյան, Աբովյան՝ «Խոջայան» ակումբ

1960 | 0
Facebook