Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել

20:10, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել
    

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE տիպի հրթիռ է կիրառել։
     «Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
     Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:
     Տեղեկացնենք նաև, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

4649 | 0
Facebook