Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոպիտ սխալ էր ընտրացուցակի առաջին համարում Պաշտպանության նախարարի առաջադրումը». Լ. Զուրաբյան

17:25, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Կոպիտ սխալ էր ընտրացուցակի առաջին համարում Պաշտպանության նախարարի առաջադրումը». Լ. Զուրաբյան
     ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է սահմանային վերջին օրերի լարվածությանը: «Ապրիլյան պատերազմին հետևած իրավիճակի որոշակի կայունացումից հետո այն նորից սլանում է դեպի ռազմական գործողությունների էսկալացիա, չի բացառվում հակառակորդի սադրանքների ակտիվացում` պայմանավորված ԱԺ ընտրական գործընթացներով: Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները կարծես թերագնահատում են իրավիճակի լրջությունը: Իշխանությունների կողմից կոպիտ սխալ էր ընտրացուցակի առաջին համարում Պաշտպանության նախարարի առաջադրումը, որը, ռազմաճակատում ստեղված անկայուն իրավիճակով պայմանավորված, անհարկի ազդեզություն է ունենալու նրա անմիջական պարտականությունների կատարման վրա` ընտրական գործընթացի ընթացքում»,- ասել է պատգամավորը:
2959 | 2
Facebook