Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հուսամ` ՄԻԵԴ-ը շուտով կանցնի մարտի 1-ի գործի քննությանն ու վճռի կայացմանը». Արամ Մանուկյան

17:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Հուսամ` ՄԻԵԴ-ը շուտով կանցնի մարտի 1-ի գործի քննությանն ու վճռի կայացմանը». Արամ Մանուկյան
     ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած ելույթը նվիրված էր մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն վաղը ժամը 18:00-ին հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, որը չի լինելու քաղաքական ու նախընտրական: «ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ հարցերին` ի՞նչ պատիժներ են ստացել ու ստանալու հանցագործությունն իրականացնողներն ու նրանց ղեկավարները, և ի՞նչ փոխհատուցում պետք է տա կառավարությունը զոհերի ընտանիքիներին: Գործը գտնվում է Եվրոպական դատարանում, կոմունիկացիների փուլն ավարտված է, հուսամ` ՄԻԵԴ-ը կանցնի գործի քննությանն ու վճռի կայացմանը»,- եզրափակել է Մանուկյանը:
2059 | 3
Facebook