ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի` ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած ելույթը նվիրված էր մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն վաղը ժամը 18:00-ին հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, որը չի լինելու քաղաքական ու նախընտրական: «ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ հարցերին` ի՞նչ պատիժներ են ստացել ու ստանալու հանցագործությունն իրականացնողներն ու նրանց ղեկավարները, և ի՞նչ փոխհատուցում պետք է տա կառավարությունը զոհերի ընտանիքիներին: Գործը գտնվում է Եվրոպական դատարանում, կոմունիկացիների փուլն ավարտված է, հուսամ` ՄԻԵԴ-ը կանցնի գործի քննությանն ու վճռի կայացմանը»,- եզրափակել է Մանուկյանը: