Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստացվում է` մարտի 1-ին հարթակին պետք է լինեն մարդիկ, ովքեր մարտի 1-ին ոչ թե հարթակին էին, այլ իրենց տանը թեյ էին խմում». Փաշինյան

16:35, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Ստացվում է` մարտի 1-ին հարթակին պետք է լինեն մարդիկ, ովքեր մարտի 1-ին ոչ թե հարթակին էին, այլ իրենց տանը թեյ էին խմում». Փաշինյան

«Թույլ տվեք կանխատեսել, որ այսօրվա ընտրություններին մասնակցող ընդդիմադիր 9 ուժերից (բացի «Հանրապետականից»), 5-ը պոտենցիալ կոալիցիա կազմող ուժեր են «Հանրապետականի» հետ: Ես հիմա չեմ թվարկի անունները, որպեսզի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց դրանք առնվազն այն ուժերն են, որոնք չեն հայտարարում, որ «Հանրապետականի» հետ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմելու»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
     Հարցին, թե այնուամենայնիվ, ո՞ր ուժերի հետ եք հնարավոր համարում կազմել կոալիցիա, ասաց, որ եթե ի հայտ կգան ուժեր, որոնց ծրագրերի, տեսլականի և ապագայի մասին պատկերացումներն ու որոշակի քաղաքական գործոնները համընկնեն, կմտածեն այդ մասին:
     Փաշինյանի խոսքով` Հայաստանում իշխանափոխության հասնելու լավագույն ճանապարհը «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է ընտրողի կողմից:
     Պատգամավորը կարծում է, որ քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, որ բացահայտվի նաև մարտի 1-ը. «Մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ և պատեհ էլ չենք համարում, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան»:
     Պատգամավորը տեղեկացրեց, որ հարցի հետ կապված փորձել են բանակցել ՀԱԿ-ի հետ, որպեսզի «Ելք»-ը նույնպես մասնակցության հնարավորություն ունենա, սակայն մերժում են ստացել. «Պատճառաբանեցին, թե մարտի 1-ի զոհերի հարազատները դեմ են նման ձևաչափին: Մինչդեռ վստահեցնում եմ, որ մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք ինձ հետ զրույցում նշել են, թե չեն կարող դեմ լինել մեր ելույթին…: Տգեղ է, երբ փորձ է արվում մարդկանց մանր մանիպուլյացիաների ենթարկել: Ստացվում է, որ մարտի 1-ին հարթակին պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակին էին, այլ իրենց տանը թեյ էին խմում»:

2692 | 2
Facebook