Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսկ ինչո՞ւ եք ընտրում իշխանությանը, ես խորհուրդ կտամ` չընտրեք». ՀՀԿ-ական պատգամավոր

16:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Իսկ ինչո՞ւ եք ընտրում իշխանությանը, ես խորհուրդ կտամ` չընտրեք». ՀՀԿ-ական պատգամավոր
     «Շատ մեծ դժգոհություն կա և իշխանություններից, և հիասթափություն ընդդիմությունից, հետևաբար հանրությունն ինքը կորոշի` ում ձայն տալ: Անապահով խավը մեծամասամբ կաջակցի ընդդիմադիր ուժերին: Մարդիկ էդքան միամիտ չեն, կարող են ընտրակաշառքը վերցնել ու քվեարկել նրան, ում ուզում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում առաջադրված Կարեն Կարապետյանը:
     Լրագրողների դիտարկմանը` ՀՀԿ-ն մեծ ընդունելություն չունի հասարակության շրջանում, քանի որ իշխանությունը խոստանում է մի բան, բայց իրականություն չի դարձնում, նշել է. «Դուք ընտրող եք չէ՞, իսկ ինչո՞ւ եք ընտրում իշխանությանը, ես խորհուրդ կտամ` չընտրեք: Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում ու կգտնեք շարժիչ ուժ, ընտրեք նրան»:
     Նշենք, որ Կարեն Կարապետյանին շատերն անվանում են «ընդդիմություն ՀՀԿ-ի մեջ», քանի որ մշտապես աչքի է ընկնում քննադատական ելույթներով:
     Հիշենք` տարիներ առաջ նա քննադատել էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, կուտակային համակարգը, հորդորել իշխանավորներին ձգել գոտիները և այլն: «Եթե իշխանավորներն իրապես ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա...»,- հայտարարել էր նա:
4657 | 7
Facebook