Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիա կատարելիք այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի արքայի ուղեբեռը կկշռի 456 տոննա

15:20, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ինդոնեզիա կատարելիք այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի արքայի ուղեբեռը կկշռի 456 տոննա

Մարտին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը կայցելի Ինդոնեզիա: Jakarta Post-ը հաղորդում է, որ այդ այցի ժամանակ թագավորի ուղեբեռը կկշռի 456 տոննա:
     Սաուդյան Արաբիայի արքան կլինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում և Բալի կղզում: Նրան կուղեկցի 1500 մարդ` իր շրջապատից:
     Լրատվականը հաղորդում է, որ ուղեբեռի մի մասը` 63 տոննան, կհասցվի Ջակարտա, մնացած 399 տոննան կտեղափոխվի Բալի: Բալի տեղափոխվող բեռների թվում կլինեն Mercedes Benz S 600 2 ավտոմեքենա և էլեկտրական 2 վերելակ:
     Ջակարտայում Սաուդյան Արաբիայի արքային կտրվի 178, իսկ Բալի կղզում` 394 սպասավոր: Այցը կտևի մարտի 1-9-ը:

5709 | 1
Facebook