Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանը համարձակություն կունենա` նստի իմ առաջ և ասի, որ ես վերահսկվում եմ իշխանությունների կողմից». Ն. Փաշինյան

15:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Կասկածում եմ, որ Սեյրան Օհանյանը համարձակություն կունենա` նստի իմ առաջ և ասի, որ ես վերահսկվում եմ իշխանությունների կողմից». Ն. Փաշինյան

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե որն է այն փորձաքարը կամ ցուցիչը, որն ի ցույց կդնի ներկայիս խաղացողների իրական ընդդիմություն լինելը, պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ բացառում ենք կոալիցիայի ձևավորումը «Հանրապետական» կուսակցության հետ և որքան տեղյակ եմ` միակ ուժն ենք այս պահին, որ նման հայտարարություն ենք արել: «Ելք» դաշինքի ամենակարևոր ցուցիչներից մեկը սա ենք համարում, և եթե այլ ուժերի մասին է խոսքը, մենք Սերժ Սարգսյանի հետ նամակագրություն չունենք»:
     Հաջորդ հարցին, թե Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո, թե բացի «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքից, մյուս ուժերը վերահսկվում են, Դուք, ի պատասխան, նշեցիք, որ ակնկալում եք նրանից ներողություն: Սպասո՞ւմ եք Օհանյանի ներողությանը հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` ցանկացած ոք, եթե այդպիսի հայտարարություն կանի մեր վերաբերյալ, միակ բանը, որ ես կարող եմ ասել, պետք է ներողություն խնդրի կամ ապացուցի: Ես կարող եմ Սեյրան Օհանյանին երես առ երես, ուղիղ եթերում, նույն բանը կրկնել: Ես Ձեզ խոստանում եմ, որ Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել և այդպիսի հայտարարություն անել: Ես խիստ կասկածում եմ, որ նա այդպիսի քաղաքական համարձակություն և ընդհանրապես, բարոյական և մարդկային իրավունք կունենա իմ առաջ նստի և ասի, որ ես վերհսկվում եմ իշխանությունների կողմից»:
     Փաշինյանի խոսքով, եթե Օհանյանը Սամվել Բաբայանի մասին նման բան ասելով նկատի է ունեցել նաև իրենց, ապա նրա բարոյականությունը թելադրում է միայն մի բան անել` ներողություն խնդրել. «հակառակ դեպքում, ինքը պետք է գա ուղիղ եթեր, այս ձևաչափով նստի և մենք խոսենք»,- ասաց բանախոսը:

3006 | 6
Facebook