Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեսթեր»-ից ստացած փոխհատուցման կեսը Ռանյերին փոխանցել է բարեգործությանը

15:00, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Լեսթեր»-ից ստացած փոխհատուցման կեսը Ռանյերին փոխանցել է բարեգործությանը

«Լեսթեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին անգլիական ակումբից ստացած փոխհատուցման կեսը փոխանցել է բարեգործությանը։ Իտալացին «Լեսթեր»-ից ստացել է 3 մլն ֆունտ սթերլինգ՝ պայմանագրի վաղաժամ խզման համար։

Հիշեցնենք, որ Ռանյերին գլխավորել է «Լեսթեր»-ը 2015 թվականին, իսկ ամռանը երկարաձգել է այն մինչև 2020 թվականը։ Նրա գլխավորությամբ «Լեսթեր»-ը, պատմության մեջ առաջին անգամ, հռչակվել է Անգլիայի չեմպիոն։

Հիշեցնենք նաև, որ Ռանյերին պաշտոնանկ է արվել փետրվարի 23-ին՝ վատ արդյունքների պատճառով։

6722 | 1
Facebook