Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել կրած ապտակի հետևանքները». Սենոր Հասրաթյան

15:05, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել կրած ապտակի հետևանքները». Սենոր Հասրաթյան
     Ադրբեջանի ՊՆ-ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները: Արդեն քանի օր է, պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»: Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը»: Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք: Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առայսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին: Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքան կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները:
2759 | 0
Facebook