Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ը մեղադրել է Միացյալ Նահանգներին` Ռուսաստանը տնտեսական շրջափակման մեջ առնելու համար

14:35, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
ՌԴ ԱԳՆ-ը մեղադրել է Միացյալ Նահանգներին` Ռուսաստանը տնտեսական շրջափակման մեջ առնելու համար

ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի հանդեպ անբարյացակամները փորձում են տնտեսական շրջափակման նման մի բան կիրառել ընդդեմ Ռուսաստանի` ընդունելով օրենք, որով երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կարգելվի չեղարկել հակառուսական պատժամիջոցները:
     Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը` նշելով նաև, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է էլ ավելի սաստկացնել ու ընդլայնել սահմանափակումներն, ավելին, «շանտաժի միջոցով այլ երկրների ստիպում է» միանալ իրեն:
     «Այդպիսի օրենքի ընդունումը բացառել չի կարելի»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:

3999 | 0
Facebook