Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը

16:45, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը

Մարտի 1-ին` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը:
     Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակի շուրջ չորս տասնյակ կոլաժները:
     Տարիներ շարունակ գարնան առաջին օրը ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանն արվեստասեր հասարակության դատին է հանձնում իր անհատական աշխատանքները՝ կոլաժները:
     Արվեստագետի թվով 15-րդ հոբելյանական անհատական ցուցահանդեսը նվիրված կլինի գարնանամուտին և կանանց տոնին:
     Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-ից մինչև մարտի 12-ը:

Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը
Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը
Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը
Կբացվի Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով կոլաժների ցուցահանդեսը
1732 | 0
Facebook