Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիսի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն

14:25, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Գորիսի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն

Ոստիկանության լրատվական ծառայությունից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին այն տեղեկությունները, ըստ որի Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն այլ ոստիկանների հետ միասին ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոն Խաչատրյանին: Այս պահին նախաքննություն է գնում` դեպքի պատճառները պարզելու համար: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին` ոստիկանապետի աշխատասենյակում: Ըստ շրջանառվող լուրերի` երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը: Էդմոն Խաչատրյանը Գորիսի բժշկական կենտրոնում համապատասխան բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016-ի մարտի 8-ին Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանի բակում ծեծի էր ենթարկել իր տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբորն` Արթուր Գևորգյանին:

5953 | 2
Facebook