Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օֆշորում գրանցված ««Ռոսիա ՖԶԷ»-ի միջոցով մսխվել են Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի գումարները». Ա. Մանուկյան

14:40, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Օֆշորում գրանցված ««Ռոսիա ՖԶԷ»-ի միջոցով մսխվել են Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի գումարները». Ա. Մանուկյան
     Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի ոդիսականին է այսօր անդրադարձել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` ներկայացնելով թնջուկը 2008-ից մինչև այսօր. «2008-ին ՀՀԿ-ն և իշխանությունները հրապարակեցին Իրան-Հայաստան երկաթուղու արագ կառուցման մասին: 9 տարի է անցել դրանից ու պարզվել է, որ ստեղծվել են կառույցներ, որոնք գրանցվել են օֆշորային գոտիներում` «Ռոսիա ՖԶԷ», և ստեղծվել է երկաթուղու շինարարության տնօրինություն, որին հատկացվել է 6 տարվա մեջ 250 միլիոն դրամ գումար: Դրան հաջորդել է Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ մեկուկես միլիոն դոլար հատկացվել է նախագծման համար, մինչդեռ այն բանկը, որի մասին խովում էր, նշել է, որ երբեք չի մասնակցել ծրագրին: Վերոնշյալ անհայտ կազմակերպությունները գրանցված են Դուբայում ու համարվում են օֆշորային գոտում գտնվող: Պատմության մյուս հեքիաթն էլ այն է, որ ծրագիրը 2008-ին 1,3 մլրդ դոլար էր հաշվարկվել, հետո ավելացավ, դարձավ 2 մլրդ դոլար, հետո 2,5 ու այս տարվա հունվարին կապի նախարարությունը հրապարակեց, որ 3,2 մլրդ դոլար պետք է արժենա: Լրագրողները փորձել են գտնել կառույցների տվյալները, բայց անարդյունք: Հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ դրանք մսխված գումարներ են: Կառույցը, որ կոչվում է «Ռոսիա ՖԶԷ», որևէ զանգի, հարցի չի պատասխանում, ասել է թե` այդպիսի կառույց չի էլ եղել ու կապի նախարարությունն ուղղակի սարքել է թղթերը` գումարներ դուրս գրելու համար»,- եզրափակել է պատգամավորը:
2748 | 2
Facebook