Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Վլադիմիր Պետրովը

13:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Մահացել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Վլադիմիր Պետրովը

Այսօր 69 տարեկան հասակում մահացել է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ԽՍՀՄ լեգենդար հոկեյիստ Վլադիմիր Պետրովը։ Պետրովը, ԽՍՀՄ հավաքականի կազմում, օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 1972 և 1976 թվականներին։ Նա աշխարհի 9-ակի չեմպիոն էր, ԲԿՄԱ-ի կազմում ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն։

«Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան խորին ցավակցություններն է հայտնում Վլադիմիր Պետրովի հարազատներին, մտերիմներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին լեգենդին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։
     Պետրովի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։

4393 | 1
Facebook