Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունների խառնաշփոթի ֆոնին հակառակորդը կարող է գայթակղվել». Վովա Վարդանով

13:50, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Ընտրությունների խառնաշփոթի ֆոնին հակառակորդը կարող է գայթակղվել». Վովա Վարդանով

«89-ից պատերազմը սկսվել է ու դեռ չի վերջացել: Ամենաշատ զոհերը մենք ունեցել ենք 93-ի դեկտեմբերից մինչև 94-ի ապրիլի վերջ` մինչև զինադադարի կնքում»,- այսօր` լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարված իրավիճակին, ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ Վովա Վարդանովը: Նրա համազմամբ` Պաշտպանական մարտերը քիչ զոհ են բերում այն դեպքում, եթե հակառակորդը չունի զենք-զինամթերք:
     «Մենք հակառակորդին միշտ թերագնահատում ենք, բայց նրանք այսօր փամփուշտից մինչև 155 միլիմետրանոց արկեր արտադրում են: Իսկ մենք ի՞նչ ենք արտադրում: Որոշ մարդկանց թեթև ձեռքից, գրեթե ոչ մի բան Հայաստանում չենք արտադրում: Փառք Աստծո, այդ մարդիկ այսօր հեռացվել են Պաշտպանության նախարարությունից և մենք պիտի այդ բացերը շատ արագ լրացնենք, որպեսզի քիչ քանակի զոհեր ունենանք»,- կարծում է նա:
     Վովա Վարդանովի համոզմամբ` մենք մեծ զոհեր կունենանք, եթե չսթափվենք ու չսկսենք ավելի լուրջ նայել հարցին. «Հասարակությունը պետք է պահանջի ՊՆ-ից, որ ռեզերվիստների հետ աշխատանքները ոչ թե թղթի վրա մնան, այլ` ավելի շատ դաշտային վարժանքների տեսքով իրականացվեն: Գոնե սահմանամերձ գիծը լրիվ խաղաղ բնակչությամբ` մեծից փոքր պիտք է դարձվի առաջին ռեզերվ, ոչ թե միայն կրակել պետք է սովորել, այլ նորմալ ստորաբաժանումների բաժանել: Ենթադրենք` Չինարի գյուղի բնակչությունը, ամեն մարդ զենքով զբաղեցնում է իր տեղը, և կարող է ռազմական առաջադրանքներ կատարել: Եթե այդ ամենը չանենք, զոհերն ու հետևանքները կլինեն սարսափելի»,- համոզված է հետախույզը: Նրա խոսքով` ապրիլից հետո Ադրբեջանի պետական մարմինները լարված աշխատանք են տանում, համոզում են բնակչությանը, որ իրենք հաղթել են ապրիլյան մարտերին: «Նրանց ռազմական ոգին մեկ տարի առաջվա համեմատ բավական բարձրացել է, բայց նրանք չունեն այն մոտիվացիան, որը մենք ունենք: Մենք չենք ուզում ոչնչանալ, մենք հետ քաշվելու տեղ չունենք, իսկ իրենք հետ քաշվելու հնարավորություն ունեն: Նույնիսկ, եթե ապրիլին հրաման է եղել հետ քաշվելու, մեր տղաները հրաժարվել են, մենք հետ չենք քաշվում, որովհետև մեր մեջ արմատացած է, որ հետ քաշվեցինք, մեր հետ միասին կսպանվի ու կոչնչանա իմ ընտանիքը»,- նշեց զրուցակիցը:
     Վովա Վարդոնավը չի բացառում, որ առաջիկա ընտրությունների խառնաշփոթի ֆոնին, հակառակորդը կգայթակղվի ու առիթը բաց չի թողնի առաջնագծում ձեռքբերումներ ունենալու համար: «Հիշենք մարտի 1-ի դեպքի ժամանակ, որբ նրանք 2 դիրք էին գրավել, 96-ին որոշակի առաջխաղացման փորձեր էին արել: Բնական է և հավանական է` թուրքը միշտ հարմար պահ է փնտրում հարձակվելու: Պետք է ավելի լուրջ նայել հարցին և ավելի զգոն պահել մեր զինվորին»,- ամփոփեց հետախույզը:

3274 | 2
Facebook