Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը կարող է վերանայել ԱՊՀ երկրների հետ անցագրային ռեժիմը

12:50, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Պուտինը կարող է վերանայել ԱՊՀ երկրների հետ անցագրային ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած 2 օրերի ընթացքում այցելել է Կենտրոնական Ասիայի երեք երկիր՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան: Նշենք, որ նա մտադիր է այցելել նաև Թուրքմենստան: Այս երկրների ղեկավարների հետ Պուտինի հանդիպումների գլխավոր թեմաները եղել են անվտանգությանը և Եվրասիական տնտեսական միության զարգացմանը վերաբերող հարցերը: Այս մասին գրում է Независимая Газета-ն:

«Սիրիայի տարածքում կուտակվել է գրոհայինների մեծ քանակություն, որոնք այնտեղ են մեկնել նախկին Խորհրդային Միության պետություններից և հենց Ռուսաստանից: Հազարավոր գրոհայիններ… Գլխավոր շտաբի, մեր հատուկ ծառայությունների տվյալներով՝ մինչև մոտ 4 հազար Ռուսաստանից և հինգ հազար՝ նախկին Խորհրդային Միության պետություններից»,- հայտարարել է ՌԴ նախագահը Կենտրոնական Ասիա այցից առաջ:

Պուտինը նշել է, որ պայքարելով Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ՝ զինվորականներն ուղղակիորեն նպաստել են Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ այն առանց վիզայի ռեժիմ ունի նախկին Խորհրդային Միության երկրների հետ:

Առանց վիզայի ռեժիմի թեման շարունակվել է նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններում: Ինչպե՞ս պահպանել անվտանգության մակարդակը ԵԱՏՄ-ի հսկայական տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում:

«Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը հենց այնպես ոչինչ չի խոսում: Փորձագետները կարծում են, որ եթե խոսքն առանց վիզայի ռեժիմի վերացման մասին է՝ ԵԱՏՄ-ն կարելի է թաղել: Դա հակասում է Կրեմլի բոլոր մեծ գաղափարներին և հենց ԵԱՏՄ-ի ռեժիմին, որը երաշխավորում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ: Այնուամենայնիվ, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի երկրների հետ վիզային ռեժիմի հաստատման հարցն ամեն դեպքում քննարկվում է տարբեր մակարդակներով՝ ռուսական քաղաքական համակարգում, ուժային կառույցներիում, ինչպես նաև փորձագիտական և քաղաքացիական հասարակությունում: Թե մինչև ինչ աստիճան կարելի է այն քննարկել առանց երկրների միջև հարաբերությունները վնասելու՝ պարզվում է»,- գրում է լրատվականը:

5158 | 0
Facebook