Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրիում ապահովության համար տարհանվել են դպրոցների և մանկապարտեզների երեխաները

12:20, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Մեղրիում ապահովության համար տարհանվել են դպրոցների և մանկապարտեզների երեխաները

Այսօր Սյունիքի մարզում արձանագրված երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մեղրիում և Ագարակում: Այս մասին MAMUL.am-ին փոխանցեցին Մեղրիի քաղաքապետարանից` նշելով, որ ապահովության համար տարհանվել են դպրոցների և մանկապարտեզների երեխաները. ցնցումը շատ ուժեղ չի եղել, արտառոց դեպքեր չեն արձանագրվել, վիրավորներ չկան, քաղաքին վնաս չի հասել:

Հիշեցնենք, այսօր առավոտյան, տեղական ժամանակով ժամը 10:17-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Կապանցի ֆեյսբուքյան օգտատերերը նույնպես փոխանցում են, որ Կապանում քիչ առաջ երկու անգամ երկրաշարժ է եղել` առաջինն ուժեղ: «Ապահովության համար բոլորս դուրս ենք գալիս տներից»,- գրել է օգտատեր Տիրայր Ղահրամանյանը:

8645 | 3
Facebook