Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը 54 միլիարդ դոլարով կավելացնի Պենտագոնի բյուջեն

11:30, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Թրամփը 54 միլիարդ դոլարով կավելացնի Պենտագոնի բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը մտադիր է 10%-ով` 54 միլիարդ դոլարով, ավելացնել Պենտագոնի բյուջեն: Այդ մասին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ:
     Նա հայտարարել է, որ հատկացումների ավելացումն արդեն ներառվել է ԱՄՆ բյուջեի ծրագրում, որը մարտին կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը:
     Նշվում է, որ դրան զուգընթաց տարբեր նախարարությունների և պետական գործակալությունների ֆինանսավորումը կնվազեցվի 54 միլիարդ դոլարով: «Դա վերաբերում է գրեթե բոլոր գերատեսչություններին, բայց ոչ անվտանգության համար պատասխանատու»,- New York Times-ի փոխանցմամբ` ասել է Թրամփը:
     ԱՄՆ նախագահը հայտնել է, որ մտադիր է զգալիորեն կրճատել բնապահպանության համար պատասխանատու EPA գործակալության ծախսերը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել ամերիկյան միջուկային զինանոցը:

7479 | 0
Facebook