Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր (տեսանյութ)

11:05, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր (տեսանյութ)

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում Cessna 310 թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա: Աղետի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը քաղաքի օդանավակայանից ուղևորվելիս է եղել Սան Խոսե քաղաք:
     Նշվում է, որ 2 տուն ամբողջովին ավերվել է: Ինքնաթիռի անկումից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել:
     Ինքնաթիռի ուղևորները մի ընտանիքի անդամներ են եղել` ամուսինը, կինը և 3 անչափահաս: Երեխաներից մեկը հարվածի պահին դուրս է շպրտվել ինքնաթիռից. նա թեթև վնասվածքներ է ստացել: Եվս մեկ անչափահասի, ով գտնվելիս է եղել տներից մեկում, վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
     Աղետի վայրում 4 մարդու դի է հայտնաբերվել, սակայն հայտնի չէ` արդյոք նրանք ինքնաթիռի ուղևորներ են եղել, թե ավերված տների բնակիչներ: Չի բացառվում, որ զոհերն ավելի շատ լինեն:

Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
Քալիֆորնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
12833 | 1
Facebook