Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի, Արարատի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ

10:40, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Արմավիրի, Արարատի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արմավիրի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
     Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
1688 | 0
Facebook