Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեգրովայի՝ Երևանում նախատեսված համերգը չեղարկվել է

10:20, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ալեգրովայի՝ Երևանում նախատեսված համերգը չեղարկվել է

«Ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք Իրինա Ալեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»,- այս մասին հայտարարությունը տարածել է Իրինա Ալեգրովայի ադմինիստրացիան, որը տեղադրված է համերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքում:
     «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:

9073 | 3
Facebook