Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես են ադրբեջանցիները փախել խոզանոց հիշեցնող սեփական դիրքերից». Աշոտ Ասատրյան

09:52, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
«Ինչպես են ադրբեջանցիները փախել խոզանոց հիշեցնող սեփական դիրքերից». Աշոտ Ասատրյան

Մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի կատարած դիվերսիան պարզապես խայտառակ արեց այդ պետության բանակը: Երկու ուղղությամբ հատուկ ջոկատայինները հարձակվեցին ու երկու րոպե էլ չկարողացան մարտ վարել: Ճանապարհի կեսից, սովորության համաձայն, փախան դեպի Բաքու: Մի ուղղությամբ տվեցին 5-ից ավել զոհ ու վիրավորներ, այս մի ուղղությամբ զոհ չտվեցին (երևի) բայց ունեցան վիրավորներ:
     Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դիվերսիայի անհաջող փորձից հետո թշնամու բանակի զինծառայողները լքել էին իրենց դիրքերն, անտեր ու դուրս թողել, փախել էին ամբողջ անձնակազմով: Բացի դիվերսիայի մասնակցած զինվորներից, դիրքերից փախել են նաև այդտեղ ծառայություն իրականացնող զինվորները և հրամանատարները:
     Այս նկարում պարզ երևում է, թե ինչ խոզի կենցաղով են ապրել այս դիրքի զինվորները: Եթե չիմանայինք, որ սա պետության սահման պահող դիրք է, ապա առաջին հայացքից այն մոռացված գոմի է նմանվում: Մի քանի օր առաջ Զաքիր Հասանովն իր նոր զինվորական ավանն էր գովազդում, որը կառուցվել էր սահմանին մոտ ու իբր գերժամանակակից վայր էր զինվորների համար: Ահա ադրբեջանական բանակի իրական դեմքը՝ տեսախցիկներից ու հասանովներից հեռու, այսպիսի պայմաններում են ծառայում նրա զինվորները:

Ինչպես է համացանցը ծաղրում ադրբեջանական լքված դիրքը
Ինչպես է համացանցը ծաղրում ադրբեջանական լքված դիրքը
Ասեմ, որ մենք հաստատ նման խոզանոց դիրքեր չունենք:
     Նկարը վերցրել եմ Զաքարյան Արշակի տեսանյութից, եթե չեք դեռ չեք դիտել, ապա անպայման դիտեք:
Ադրբեջանական անհաջող դիվերսիայի մանրամասներն ու նրանց` խոզանոց հիշեցնող լքված դիրքը

26486 | 8
Facebook