Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում և հակառակը. «ՀԺ»

10:00, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ինչպես են ադրբեջանցիները հայերեն սովորում և հակառակը. «ՀԺ»

«Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով դիմում են դասախոսին, քննարկում օրվա դասի թեման և դաս պատասխանում։ Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է. պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,– ասաց նա։ Հայաստանում ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը. նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ Է կազմակերպում «Ռազմինֆոն»։ «Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ կովկասագետներ, քաղաքագետներ. ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն. հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր ավելի ընդլայնված հրատարակության վրա»– ասաց Վրթանեսյանը։ Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացը տևում Է 1.5-2 ամիս կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5850 | 0
Facebook