Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամբողջությամբ այրվել է տուն և անասնագոմ

22:05, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ամբողջությամբ այրվել է տուն և անասնագոմ

Փետրվարի 27-ին, ժամը 17:08-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինո գյուղի 1-ին փողոցի թիվ 8 բնակելի տանը ու դրան հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 20:30-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (72 քմ) և անասնագոմը (12 քմ):

4556 | 0
Facebook