Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ անել, որպեսզի գեղեցկությունը զոհեր չպահանջի

02:15, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ինչ անել, որպեսզի գեղեցկությունը զոհեր չպահանջի

Որպեսզի գեղեցկությունը զոհեր չպահանջի, անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.

1. Թարթչաներկ ընտրեք առանց FIBER FREE նշման: Քանի որ հավելյալ ծավալ և երկարություն ստանալու համար թարթչաներկի մեջ ավելացնում են մանրաթելեր, որոնք ծանրացնում են հայացքը, թափվում են և որ ամենակարևորն ` աչքի մեջ ընկնելիս առաջացնում են բորբոքում:

2. Երանգավորող քսուք ընտրելիս փնտրեք «OIL FREE» նշանը: Այսպիսի քսուքները չեն փայլում, չեն փոխում երանգն օրվա ընթացքում և յուղոտ տեսք չեն տալիս:

3. Ընտրեք դիմափոշի` առանց տալկի (присипка): Վերջինս ստանում են մագնեզիումի սիլիկատից, այն շատ թունավոր է ու վտանգավոր հատկապես երեխաների համար, քանի որ կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ:

4. Tallow (animal fat) (կենդանական ճարպ)-ը օգտագործվում է կոսմետիկայի մեջ, սակայն նպաստում է վնասակար բակտերիաների աճին:

5. Փնտրեք կոսմետիկա առանց պարաբենի (PARABEN FREE): Այս նյութի առևտրային անվանումներից են` butyl, ethyl, germa, methyl, propyl paraben: Կոսմետիկայի մեջ օգտագործվում են որպես կոնսերվանտներ, առաջացնում են դերմոտիտներ, ալերգիա, անգամ` կրծքագեղձի քաղցկեղ:

6. Ժամանակակից կոսմետիկան չպետք է պարունակի նաև գլիկոլ, գլյուտեն, բենտոնիտ, սիլիկոններ: Սրանք շատ հաճախ մտնում են մազերի խնամքի միջոցների և դեկորատիվ կոսմետիկայի բաղադրության մեջ:

9246 | 0
Facebook