Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես ստուգել՝ կաթի մեջ օսլա կա թե ոչ

00:05, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Ինչպես ստուգել՝ կաթի մեջ օսլա կա թե ոչ
     Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել, որ տարան չունենա վնասված տեղեր և չմաքրվող նյութով մակնշված լինի, թե երբ և ում կողմից է այն արտադրվել և ինչքան է պահպանման ժամկետը: Փաթեթավորման վրա պետք է նշված լինի նաև կաթի յուղայնության չափի և էներգետիկ արժեքի մասին տեղեկությունը: Տուն բերելուց հետո հարկավոր է ուշադրություն դարձնել նաև կաթի գույնին: Այն պետք է ունենա մաքուր սպիտակ գույն: Որակյալ կաթը անորակից տարբերելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել նաև կաթի խտությանը: Այն պահպանելու համար կաթ արտադրողները հաճախ կաթին ավելացնում են օսլա, ինչը չի թույլատրվում: Կաթի մեջ օսլայի պարունակությունը պարզելու համար հարկավոր է կաթի մի փոքր մաս առանձնացնել և դրա մեջ մեկ կաթիլ յոդ ավելացնել: Եթե կաթիլի տեղում յոդը ստանա դեղնաշագանակագույն երանգ, ապա կարող եք վստահ լինել, որ կաթն օսլա չի պարունակում, իսկ եթե յոդի կաթիլը կապտավուն երանգ ստանա, ապա դրանում առկա է օսլա:
6556 | 0
Facebook