Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, չի ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ». Սերժ Սարգսյանը` ԵԺԿ նախագահին

17:25, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, չի ցանկանում, որ մեր տարածաշրջանն ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ». Սերժ Սարգսյանը` ԵԺԿ նախագահին
     Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
     Մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների և իրավիճակի լարման մասին տեղեկություններ:
     Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:
2557 | 0
Facebook