Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

16:10, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել՝ 11-մետրանոցներից խփած գոլերի թվով։ Պորտուգալացի հարձակվողը 57-րդ գոլն է հեղինակել՝ «Վիլյառեալ»-ի դեմ խաղում (3:2)։ Այս ցուցանիշով Ռոնալդուն առաջ է անցել Ուգո Սանչեսից, ով 56 գնդակ է հեղինակել։ Լավագույն եռյակը եզրափակում է Ռոնալդ Կումանը՝ 46 գոլով։ Ռոնալդուի հավերժ մրցակից Լիոնել Մեսսին 4-րդ հորիզոնականը կիսում է Լյուբոսլավ Պենևի հետ՝ 43-ական գոլով։

8158 | 0
Facebook