Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարիաննա Լիման վերադարձել է գրան պրիներով

18:05, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Մարիաննա Լիման վերադարձել է գրան պրիներով

Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` «Dreamy Jazz» տեսահոլովակն` իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի հետ համատեղ։ Երգը ձայնագրվել է դեռևս 2016թ. դեկտեմբերին, իսկ տեսահոլովակը ցուցադրվելու է նաև Ֆլորենցիայում:
     «Dreamy Jazz» տեսահոլովակը բարձր գնահատականի է արժանացել իտալացի հանդիսատեսի կողմից:
     2016 թվականը հաղթանակների տարի էր երիտասարդ երգչուհու համար: Նա մեկ տարվա ընթացքում 9 անգամ Հայաստանը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլուր:
     Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է գրանպրիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միևնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս և կապեր ստեղծելու հնարավորություն: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարևոր է նաև գնահատված լինել իր երկրում և կարևորում է նման մրցանակները:

Մարիաննա Լիման Հայաստանը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում
3148 | 1
Facebook