Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան

15:40, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան

Այսօր դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանը դարձավ 58 տարեկան:
     «Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը, չկա մի կարևոր հարց, որ նրա հետ չքննարկեմ: Ամենածանր օրերին ևʹ ուժեղ էի, ևʹ կոտրված: Իսկապես ծանր օրեր էին, բայց այդ ժամանակ թույլ չի կարելի լինել, ուղղակի դու կարող ես կոտրվել, որն անգործության կբերի, մեր պարագայում այդ պահին ոչ ոքս իրավունք չուներ անգործ լինել, բոլորս նրա կողքին էինք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացել է Վարդան Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը:

«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան
«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան

     «Նա կարևորագույն դեմքերից է մեր մշակույթի, մեր կյանքի, ով շունչ է տալիս, գույն է տալիս մեր քաղաքին, մեր երկրին, շրջապատին: Պետք չի, որ բոլորը հավանեն նրա արածը կամ կիսեն նրա մտքերը, բայց դա հարստություն է: Վարդանը մեր հարստությունն է: Առհասարակ մարդիկ են մեր հարստությունը, և այդ պատճառով պետք է նրանց հանդեպ շատ ավելի նուրբ լինել»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
     Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959-ի փետրվարի 27-ին, Երևանում: Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում` Խանջյան փողոցում գտնվող հայրական տանը: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը: 1988-ին Վահրամ Սահակյանի հետ հիմնել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը` «Ոզնիները»: Նրա հեղինակած ներկայացումներն իրենց քաղաքական համարձակությամբ մշտապես մեծ աղմուկ են բարձրացրել Երևանի թատերական կյանքում: Դրանցից են` «Սեր և ատելություն», «Ճակատագրի կատակներ», «Ի՞նչ անել», «Սեռասարսափ», «Ցմահ բանտարկյալները» և այլն:
     2013թ. հոկտեմբերի 20-ին դերասանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու երիտասարդ մահացել է և դերասանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:
     Հիշեցնենք, որ 2015-ից դատարանի որոշմամբ` դերասանը պատիժը կրում է բաց ռեժիմով, որը ենթադրում է, որ կալանավորն առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա, գրանցվի և մնա կալանավայրի բաց տարածքում։
«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան
«Հայրս բացառիկ իմաստուն մարդ է, շատ լավ զգում է աշխարհը». Վարդան Պետրոսյանը դարձավ 58 տարեկան

5696 | 2
Facebook