Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Օսկար 2017»-ի գլխավոր սխալի մեղավորները

14:40, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Հայտնի են «Օսկար 2017»-ի գլխավոր սխալի մեղավորները

Ինչպես հայտնի է, «Օսկար 2017» մրցանակաբաշխության ժամանակ սկանդալային, բազամաթիվ մասնագետների բնութագրմամբ, հսկայական սխալմունք է տեղի ունեցել, ինչի արդյունքում կինոմրցանակաբաշխության գլխավոր արձանիկը` տարվա լավագույն ֆիլմի համար, քիչ է մնացել շնորհվի ոչ հաղթողին: Հիշեցնենք, որ նախ հայտարարվել է, թե տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Լա լա լենդ»-ն, ապա բեմ է դուրս եկել «Օսկար»-ի պրոդյուսերն ու հայտարարել, որ իրական հաղթողը «Լուսնի լույս» ֆիլմն է:
     Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Pricewaterhouse Coopers ընկերությունը, որ կատարել է ձայների հաշվարկը: Նրանք ներողություն են խնդրել 2 ֆիլմերի ստեղծագործական խմբերից: «Հաղորդավարներին սխալմամբ սխալ ծրար է տրված եղել: Այժմ մենք ներքին հետաքննություն ենք անցկացնում` պարզելու` ինչպես է դա տեղի ունեցել»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

5636 | 0
Facebook