Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի». Մհեր Սեդրակյան

14:55, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի». Մհեր Սեդրակյան
     «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել: Ոչ մեկի հետ չեմ հանդիպում, չեմ խոսում: Էն տարիքին եմ հասել, որ էլ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել: Ես նորմալ աշխատել եմ, նորմալ ընկեր եմ եղել, էսօր էլ ուզում եմ ընկերություն անել, բայց կուսակցության խաղերի մեջ չխառնվել»,- այս մասին այսօր ԱԺ նիստերի դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում իր ունեցած ազդեցությունը և դիտարկմանը, թե կորցրել է իր ազդեցությունը, Մհեր Սեդրակյանն արձագանքեց. «Ինչ դիրք եմ ունեցել, որ մի հատ էլ կորցնեմ: Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի»: Մհեր Սեդրակյանն ասաց, որ չի մասնակցելու առաջիկա ընտրություններին ու չի ընտրելու ոչ մեկին:
6059 | 1
Facebook