Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան

15:35, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան

Փետրվարի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Ա. Ցագարելիի «Խանումա» հոբելյանական ներկայացման ցուցադրությունը: Ներկայացման բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով` այն թվով 800-րդն է: Նրա փոխանցմամբ՝ առաջին անգամ «Խանումա» ներկայացումը ռուսական թատրոնի բեմ բարձրացել է 1975-ին:
     «Ունիկալ ներկայացում: Այն հյուրախաղերով հանդես է եկել ՌԴ, Ուկրաինայի տարբեր քաղաքներում և ամենուր մեծ ոգևորությամբ է ընդունվել: Յուրաքանչյուր անգամ հանդիսասրահը, բառի բուն իմաստով, պայթում է ծափերի տարափից»,- պատմում է Ալեքսանդր Գրիգորյանը: Բեմադրիչն ընդգծում է, որ «Խանուման» խաղացանկային ներկայացում է, և մինչ օրս հանդիսատեսի պակաս չունի, իսկ դա, ինչու ոչ, հպարատանալու առիթ է: «Այն մեծ մասսայականություն է վայելում. ներկայացումը մշտապես խաղացվում է լեփ-լեցուն դահլիճներում: Դերասանները ջանք ու եռանդ չեն խնայում: Նրանք իրենց անկեղծ ու վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից, ու մի պահ, գուցե, կտրում հոգսաշատ առօրյայից»,- նշեց բեմադրիչը:

«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
«Դերասանները վարակիչ խաղով գրավում են հանդիսականին առաջին իսկ րոպեներից ու մի պահ կտրում հոգսաշատ առօրյայից». Ալեքսանդր Գրիգորյան
2391 | 0
Facebook