Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Թուրքիա մեկնող հայ ըմբիշների անունները

14:15, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Հայտնի են Թուրքիա մեկնող հայ ըմբիշների անունները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հրապարակել է մարտի 9-ին Թուրքիա մեկնող մեր մարզիկների անունները։ Նրանք են` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան (74 կգ), Վահիկ Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան և Գեորգի Կետոև (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125) կգ:

2673 | 0
Facebook