Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի՛ ասեք առանց բացառության, մենք ընտրակաշառք չենք բաժանել». վիճաբանություն` Փաշինյանի և Հարությունյանի միջև

14:00, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Մի՛ ասեք առանց բացառության, մենք ընտրակաշառք չենք բաժանել». վիճաբանություն` Փաշինյանի և Հարությունյանի միջև
     ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադառնալով խորհրդարանի դահլիճում ընտրակաշառքների մասին այսօր հնչած հայտարարություններին, ասաց. «Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ քաղաքական ուժերն ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե իրենք կուսական կեցվածք ունեն: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու այդ ժամանակ կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին, բոլորն՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են»:
     Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը դահլիճից բարձրաձայնեցին` «մենք ընտրակաշառք չենք բաժանել»:
     Հարությունյանը շարունակեց կրկնել` «առանց բացառության»: «Մի՛ ասեք առանց բացառության, մենք ընտրակաշառք չենք բաժանել»,- բղավեց Փաշինյանը:
3311 | 2
Facebook