Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը դարձյալ ստում է. չեզոք գոտուց դիերի դուրսբերումը չի իրականացել հենց հակառակորդի մեղքով. ԱՀ ՊԲ

13:10, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանը դարձյալ ստում է. չեզոք գոտուց դիերի դուրսբերումը չի իրականացել հենց հակառակորդի մեղքով. ԱՀ ՊԲ
     Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով», հաղորդում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:
     Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
3412 | 0
Facebook