Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի և Փարպիի բնակչի միջև միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում

13:30, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
ՀՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի և Փարպիի բնակչի միջև միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար: Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները նրա հայրենի Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին, ով ասել է, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին։

3234 | 3
Facebook