Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆիզիկական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր դրամային ավանդները

13:05, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Ֆիզիկական անձանց ներգրավող ամենաեկամտաբեր դրամային ավանդները

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ տարբերակներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդը ներգրավում է «Կոնվերս բանկ»-ը ` «Կուտակային կենսաթոշակային» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 14%:
     12.5% եկամտաբերությամբ «Երեխաների համար» ավանդ ֆիզիկական անձանցից ընդունում է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը:
     Նույն եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդ ներգարվում է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն:

12% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն` ավանդ «Դասական», «Կոնվերս բանկ»-ն` ավանդ «Պրոգրես», «Ձմեռային» և «Գտնված երազ», «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ն` ավանդ «ժամկետային» և «Մանկական», «Ինեկոբանկ»-ն` ավանդ «Պարզ» և այլն:

Հայկական բանկերում Ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակըգլխավորում է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ»-ը:

2571 | 0
Facebook