Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լյովա Խաչատրյանն առաջարկում է դատական գործ սկսել ոչ թե միջադեպի մասնակից ռեյտինգային թեկնածուների, այլ ԸՕ-ն գրողների դեմ

12:40, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Լյովա Խաչատրյանն առաջարկում է դատական գործ սկսել ոչ թե միջադեպի մասնակից ռեյտինգային թեկնածուների, այլ ԸՕ-ն գրողների դեմ
     Աժ պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանում բարձրացրեց ռեյտինգային թեկնածուների միջև տեղի ունեցած վերջին երկու միջադեպերի մասին հարցը: «Այնպիսի Ընտրական օրենսգիրք մատուցվեց ժողովրդին... սա միմյանց հետ կռվելու մասին հրովարտակ էր: Առաջարկում եմ դատական գործընթաց սկսել ոչ թե միջադեպերի մասնակիցների նկատմամբ, այլ ԸՕ-ն գրողների: Առաջարկում են շտապ փոխել ԸՕ-ն»:
     Գալուստ Սահակայնն ասաց. «Եթե քննարկելու հարց կա, խնդրեմ` առանձին քննարկենք»:
     Հիշեցնենք, որ երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները նրա հայրենի Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին, ով ասել է, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին։
     Ավելի վաղ անդրադարձել էինք նաև Մասիսում երկու ՀՀԿ-ականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Արարատի մարզի Մասիս քաղաքում բախում էր տեղի ունեցել Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև:
2699 | 1
Facebook