Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք էլ ենք ուզում, որ Արթուր Սարգսյանն իրոք ազատվի». Գալուստ Սահակյան

12:30, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Մենք էլ ենք ուզում, որ Արթուր Սարգսյանն իրոք ազատվի». Գալուստ Սահակյան
     ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօրվա նիստի սկզբում խոսեց կալանավորված «Հաց բերողի» առողջական վիճակի մասին. «Համացանցը լցված է այն գաղափարով, որ Արթուր Սարգսյանը ծանր վիճակում է: Ուզում եմ հասկանալ` ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել, ինչո՞ւ է նա մինչև այսօր ձերբակալված, ի՞նչ է արել, որի համար տառապում է»,- դիմելով Գալուստ Սահակյանին` հարցրեց Բիշարյանը: «Նման գործերը քննարկման առարկա չեն մեզ համար: Մենք էլ ենք մտածում այդ մասին և ուզում ենք, որ խնդիրն այնպես լուծվի, որ նա դրսում լինի: Մենք էլ ենք ուզում, որ իրոք ազատվի»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
3226 | 4
Facebook