Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

12:00, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց մրցելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում։ Հերթական տուրում «Իդահո Վենդելս»-ը, որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 83։78 հաշվով առավելության է հասել «Վեբեր Սթեյթ»-ի նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը) խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 13 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 27 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը: «Քալիֆորնիա Գոլդեն Բիարս»- ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը, 76։46 հաշվով առավելության է հասել «Օրեգոն Սթեյթ»-ի նկատմամբ: Գրիգոր Կուրդօղլյանը խաղադաշտում անցկացրել է 1 րոպե: «Քալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը 28 հանդիպումից հետո 4-րդ հորիզոնականում է։ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ»-ը 69։61 հաշվով պարտվել է «ՍՄՈՒ Մուստանգս»-ին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե: 28 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Թավաքալյանի «Հորնեթս Դելևր»-ը 65։64 հաշվով պարտվել է «Իստերն Շոր»-ին: Թավաքալյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե և վաստակել 3 միավոր: 30 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանի «Ջոնսոն Ուելս» -ը 68։61 հաշվով պարտություն է կրել «Լասել»-ից: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր։ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրալիգայի 23-րդ տուրի շրջանակներում 96։85 հաշվով առավելության է հասել «Բասկոնիա» ակումբի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել 15 միավոր: 23-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 7-րդ հորիզոնականում է:

1526 | 0
Facebook