Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչնչացված ասկյարները պետք է մնան «չեզոք գոտում»». Գագիկ Համբարյան

11:45, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Ոչնչացված ասկյարները պետք է մնան «չեզոք գոտում»». Գագիկ Համբարյան
     Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանի լարվածության աճի վերաբերյալ հայտարարություն են տարածել և կոչ արել «ԱՆՀԱՅՏ» կողմերից մեկին թույլ տալ «չեզոք գոտուց» հեռացնել զոհված զինվորների մարմինները: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ կոչն ուղղված է հայկական՝ արցախյան կողմին, քանի որ դիվերսիոն փորձի ժամանակ հենց նրա ՊԲ-ն է «չեզոք գոտում» վերացրել 7-16 հակառակորդի ասկյարի (ըստ սոցցանցերի ազդրբեջանական օգտատերերի տվյալների), որոնցից մի մասի լեշերը այդտեղ են մնացել:
     Կոչ եմ անում պաշտոնական Ստեփանակերտին և Երևանին տարրական անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս կոչը և թույլ չտալ թուրք-ազերիներին վերադարձնել ոչնչացված ազերիների լեշերը:
     2014 թ-ի նոյեմբերի 12-ին, երբ նույն ադ «չեզոք գոտում» ազերիները խոցեցին և կործաներին արցախյան բանակի ռազմական Մի-24 ուղղաթիռը, նույն ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե ոչինչ չարեց, որ պարտադրի Բաքվին, որ հայերը կարողանան մոտենալ կործանված ուղղաթիռի բեկորներին և տարհանեին զոհված երեք հայորդիների՝ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյաին դիերը: Պաշտոնական Բաքուն տարրական անտեսում էր Մինսկի խմբի համանախագահների կոչերը և Կասպրշչիկի ջանքերը, որը առանց ամոթի վերջում ստիպված էր խոստովանել, որ Ալիևն իրեն բանի տեղ չի դնում: Միայն տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, Արցախի ՊԲ-ի հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը: Ազերիները այդ գործողության ժամանակ տվել էին երկու զոհ: Այսինքն, նրանք մինչև վերջ փորձել են հայկական կողմին թույլ չտալ հեռացնել զոհվածների մարմինները:
     Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Տավուշի ուղղությամբ դիվերսիայից հետո, ինչպես նաև հիմա, երբ ազերիները իրենց ոչնչացված ասկյարներին թողնում ու փախչում են, Մինսկի խմբի համանախագահները հայկական կողմերին ինչ-որ պահանջատիրական կոչերով են հանդես գալիս: Այսինքն, սույն անհասցե և անատամ հայտարարություններով հանդես եկող եռյակը, որին տարրական անտեսում են Բաքվում, փորձում է ինքնահաստատվել հայերի հաշվին և ցույց տա, որ ինչ-որ բանով է զբաղված:
     Հ. Գ. Բարբարոս ադրբեջանցուն պետք է պատասխանել իր իսկ մեթոդներով: Դրանց մոտ մարդասիրությունը դիտվում է որպես թուլություն: Այս պարագայում թույլ չտալով, որ մոտենան իրենց լեշացած ասկյարներին և որքան հնարավոր է երկար դրանց այդտեղ թողնել: Գիշատիչ կենդանիները մի լավ կկշտանան այդ ընթացքում:
     Դա կլինի արժանի պատասխան Մի-24 ուղղաթիռի զոհերի դիմաց: Եթե այդքան հնարավորություն ունեն, թող հայկական կողմի նման հատուկ գործողությամբ հեռացնեն դրանց «չեզոք գոտուց»: Համոզված եմ, որ չեն կարող: Դրա համար էլ մկկոցներն են դրել և փորձում են հեշտությամբ ստանալ ապագա «ազգային հերոսների» մնացորդները:
3928 | 3
Facebook