Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը 16 օր է` հացադուլ է անում

11:25, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը 16 օր է` հացադուլ է անում
     Փետրվարի 27-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու ակցիա` ի պաշտպանություն «Հաց բերողին»: «16 օր է նա հացադուլ է անում, իսկ մայրը և եղբայրն արգելափակված են սեփական տան մեջ։ Քաղաքական այս աղմուկի մեջ հանրային անտարբերություն է զգացվում այդ մարդու նկատմաբ։ Չմոռանանք, որ այդ մարդը բանտում է հայտնվել հայ մարդու՝ ՀՀ քաղաքացու, արժանապատվությունն ու մարդկային բարոյականությունը բարձր պահելու համար։ Եվ հիմա հայ հասարակությունը՝ մասնավորապես մենք՝ պայքարողներս, պետք է պաշտպանենք այս հանցավոր վարչակազմից նման մարդու, ով բարձր պահեց մեր արժանապատվությունը։
     Մենք (ես և ընկերներս) դուրս ենք գալու փողոց և պահանջենք «Հաց բերողի» խափանման միջոցի փոփոխումը։ Եթե մտահոգ եք, եթե սրտացավ եք և ուզում եք օգնել «Հաց բերողին»՝ միացեք մեզ»,- ասված է «Հաց բերողի» կյանքի ու ազատության համար շտապ հավաքի» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ի զորակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ են հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը: Տեղեկացնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 10-ից:
     Հիշեցնենք, որ փետրվարի 9-ի առավոտյան էլ բերման է ենթարկվել «Հաց բերող»-ը, ով ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Այսպիսով, դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորել նրան:
2416 | 0
Facebook