Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ Թլիկ գյուղում տեղի ունեցած սպանությունից

11:10, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Նոր մանրամասներ Թլիկ գյուղում տեղի ունեցած սպանությունից
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության լրատվական բաժնից դեպքի մասին մանրամասներ են հայտնում, մասնավորապես` ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, 1992թ. ծնված Վարդան Հ-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով: Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջինների միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ-ն, ով խոստովանել է կատարած հանցագործությունը: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վարդան Հ-ն ձերբակալված է:
5145 | 1
Facebook