Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դաժան սպանություն Արագածոտնի մարզում. Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի` պարանոցը մի քանի տեղից կտրած դի

10:20, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Դաժան սպանություն Արագածոտնի մարզում. Mercedes-ում հայտնաբերվել է 20-ամյա տղայի` պարանոցը մի քանի տեղից կտրած դի
     Փետրվարի 26-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
    
Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն տղամարդը մահացել է դանակի մի քանի հարվածներից։
Կայքի տեղեկություններով մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կ. Գ-ն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։
5388 | 7
Facebook