Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Օսկար 2017»-ի մրցանակակիրները

09:55, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
Հայտնի են «Օսկար 2017»-ի մրցանակակիրները
     Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում այս գիշեր մեկնարկել է Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
     Արդեն հայտնի են մրցանակաբաշխության հաղթողների անունները:
     «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»։ Հատկանշական է, որ հաղորդավարները նախ սխալմամբ հայտարարվել են, թե տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը», ինչի համար, սակայն, ներողություն են խնդրել։
     «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»):
     «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):
     «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:
     «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի («Լուսնի լույսը»):
     «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ»):
     «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության ամենաերկարատև ֆիլմը:
     «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»:
     «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը:
     «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ»-ին:
     «Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):
     «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթել է Բորիս Ջենքինսը («Լուսնի լույս»):
     «Լավագույն կոստյումներ» անվանակարգում հաղթել է Քոլին Էթվուդը («Գերբնական գազանները և դրանց բնակության վայրը»):
     «Լավագույն մոնտաժային աշխատանք» անվանակարգում «Օսկար» է ստացել Ջոն Գիլբերտը է «Խղճի մտոք» ֆիլմով:
     «Լավագույն երաժշտություն» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ» ֆիլմի կոմպոզիտոր Ջասթին Հուրվիցը:
     «Լավագույն երգ» անվանակարգում դարձյալ հաղթել է «Լա Լա Լենդ» ֆիլմում հնչած «City of Stars» երգը:
     «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում կրկին մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ» ֆիլմին:
     «Լավագույն գրիմ և սանրվածքներ»- «Ինքնասպանների ջոկատ»
     «Լավագույն հնչյունային մոնտաժ»- «Ժամանում»
     «Լավագույն
հնչյունավորում»- «Խղճի մտոք»
     «Լավագույն վիզուալ էֆեկտներ»- «Ջունգլիների գիրք»
     «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ»- «Սպիտակ սաղավարտներ»
     «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ»- «Ավազահավ»
     «Լավագույն կարճամետրաժ գերղարվեստական ֆիլմ»- «Երգիʹր»
5437 | 0
Facebook